ԱՄՆ դեսպան. Ապագան որոշելու հարցում ԼՂ ժողովուրդն ու կողմերը պետք է համաձայնության գան20 մայիսի 2022 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արմենպրեսին տված իր հարցազրույցին, որտեղ նշել էր, թե «ԱՄՆ-ն ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումը իր ապագան որոշելու հարցում», ասել է, որ այս պահին կարևորն այդ սկզբունքի ամրագրումն է։ Լրագրողը խնդրել է ավելի մանրամասնել՝ ինչպե՞ս պետք է արտահայտվի այդ դերակատարումը, տեղեկացնում է Aysor.am-ը։ «Կարծում եմ՝ այս պահին կարևորն այդ սկզբունքի ամրագրումն է, և ոչ որոշակի մանրամասների վերհանումը։ Կարծում եմ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, կողմերը, առաջ շարժվելու ճանապարհին զուգընթաց, այդ հարցերի վերաբերյալ պետք է համաձայնության գան», - ասել է դեսպան Թրեյսին։ Հարցազրույցում Թրեյսին ասել է, որ հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում «ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումն իր ապագան որոշելու հարցում»: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |