Team-ն ավելի քան 500 բջջային կայան է վերազինել

Team-ն ավելի քան 500 բջջային կայան է վերազինել

PanARMENIAN.Net - Team Telecom Armenia-ն բջջային կայանների վերակառուցման և ցանցում նոր տեխնոլոգիաների ներդրման արդյունքում զգալիորեն բարելավել է բջջային ցանցի ծածկույթը Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Վերջին ամիսների ընթացքում Team-ը 4G ծածկույթ է ստեղծել 14 քաղաքում և 65 համայնքում։ Դրա համար ընկերությունը 4G տեխնոլոգիա է ներդրել մոտ 80 գործող կայանում և կառուցել է տասնյակ նոր բջջային կայաններ, որոնք աշխատում են արդիական բոլոր տեխնոլոգիաներով։

«Զարգացնելով մեր թե՛ բջջային, թե՛ ֆիքսված ցանցերը, մենք ձգտում ենք, որ տեխնոլոգիաները տարածվեն համաչափ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։ Որակյալ կապը մասնավորապես թույլ է տալիս կրթվել, զարգանալ, գումար վաստակել, և այն պետք է հասանելի լինի բոլորին։ Լինելով հայկական ընկերություն և ազգային օպերատոր, մենք դա առաքելություն ենք համարում», - նշել է Team Telecom Armenia-ի տեխնիկական տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Բջջային ցանցի արդիականացման ծրագրի շրջանակներում Team Telecom Armenia-ն հզորացրել է նաև 3G ծածկույթը՝ վերազինելով 224 կայան Երևանում և 281-ը՝ մարզերում։ 3G ցանցում ինտերնետի արագությունը հասնում է մինչև 40 Մբ/վ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---