Հայտնի է, թե որ նպաստառուները կկարողանան օգտվել 10%-ի չափով հետվճարի իրավունքից

Հայտնի է, թե որ նպաստառուները կկարողանան օգտվել 10%-ի չափով հետվճարի իրավունքից

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ից անկանխիկ եղանակով գործարքներ կատարող կենսաթոշակառուներից բացի, 10%-ի չափով հետվճարի իրավունք կունենան նաև նպաստառուները, տեղեկացնում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։

Հետվճար ստանալու իրավունքը տարածվում է նպաստների և աջակցության հետևյալ տեսակներն անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիների վրա՝

• ընտանեկան նպաստ,

• սոցիալական նպաստ,

• ծերության նպաստ,

• հաշմանդամության նպաստ,

• կերակրողին կորցնելու դեպքում նպաստ,

• մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ,

• երրորդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված՝ 50,000 դրամ աջակցություն,

• պատվովճար,

• պարգևավճար։

Վերոնշյալ վճարները անկանխիկ եղանակով ստանալու համար շահառուն կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն՝ ներկայացնելով գրավոր դիմում, անձը հաստատող փաստաթուղթ և ընտրելով Ծառայության հետ պայմանագիր կնքած բանկը: Սոցիալական և ընտանեկան նպաստն անկանխիկ եղանակով ստանալու նպատակով նպաստառու ընտանիքի չափահաս անդամներից մեկը կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն:

Քաղաքացու կողմից ներկայացված դիմումը պետք է ստորագրված լինի ընտանիքի բոլոր չափահաս անդամների կողմից, ընդ որում՝ հաշիվը բացվելու է դիմողի անունով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ առաջիկայում սոցիալական նշանակության նոր համակարգի ներդրմամբ՝ բանկային քարտով գնումներ անելու դեպքում թոշակառուները, ինչպես նաև նպաստառուները որոշակի զեղչեր կստանան։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---