Պատգամավոր Անուշ Բեղլոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել․ Նա ՄՊՀ անդամ է ընտրվել![]() 23 մայիսի 2022 - 18:02 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այդ մասին ասվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության մեջ։ Բեղլոյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։ Նա ընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասվում է հայտարարության մեջ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |