Տիգրան Աբրահամյան. Հարցը միայն Արցախը չէ, մեր առաջ դրված պայմանների դեպքում կենսունակ ՀՀ չի լինի24 մայիսի 2022 - 13:40 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, ԱԳՆ շենքի շրջափակման ընթացքում անդրադառնալով բրյուսելյան բանակցությունների արդյունքներին, հայտարարել է, որ հայկական կողմի առջև դրված պայմանների դեպքում կենսունակ ՀՀ չի լինի, իսկ կենսունակ ՀՀ-ի բացակայությունն Արցախի ոչնչացում է։ «Բրյուսելից հնչած հայտարարությունն ամրապնդեց մտահոգությունը՝ ՀՀ-ն առաջնորդվում է բացառապես թուրք-ադրբեջանական օրակարգով։ Ինչպես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԱԺ-ում, սա ցույց է տալիս, որ Արցախը դրվելու է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Նշվում է, թե էթնիկ հայերի անվտանգությունն ու իրավունքներն ապահովվելու են, սակայն դա որևէ կապ չունի ինքնորոշման իրավունքի հետ, անկախության հետ», – ասել է նա, գրում է «Առավոտը»։ Նա նշել է, որ դա ուղիղ տեքստով նշանակում է Արցախի՝ ադրբեջանական վերահսկողությանը հանձնում։ «Այսօր 100-110 000 հայի ֆիզիկական գոյությունը սպառնալիքի տակ է։ Հարցը միայն Արցախը չէ՝ սա պայքար է առաջին հերթին ՀՀ-ի համար, որովհետև հնչող հայտարարությունները ցույց են տալիս՝ վտանգված է առաջնահերթ ՀՀ-ն, որովհետև մեր առաջ դրված պայմանների դեպքում կենսունակ ՀՀ չի լինի, իսկ կենսունակ ՀՀ-ի բացակայությունն Արցախի ոչնչացում է ենթադրում։ ՀՀ ճանապարհների վերահսկողությունն անցնելու է Ադրբեջանին», – շեշտել է Տիգրան Աբրահամյանը։ Նման քայլերն, ըստ նրա, բերելու են ՀՀ սուբյեկտայնության վերացմանը, իսկ իշխանության կողմից խաղաղության մասին խոսելը հիմարություն է։ «Սա խաղաղ հանձնման գործընթաց է, որը բերելու է պետականության կորստի, վիլայեթացման, զանգվածային արտագաղթի։ Նման պայմաններում որևէ հայ իր ապագան ՀՀ-ի հետ չի կապի։ Այս իշխանությունը գնում է ՀՀ-ի և Արցախի խաղաղ հանձնման ճանապարհով»։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ հայտարարության մեջ նշել է, որ անհրաժեշտ է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Տեքստում օգտագործվել է Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն արտահայտությունը։ «Ես նաև ընդգծել եմ ղեկավարների հետ զրույցում, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»,-ասվում է Միշելի հայտարարության մեջ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |