ՀՀ-ն և Ուրուգվայը դեսպանատներ կբացեն![]() 27 մայիսի 2022 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահ Լուիս Լակաժե Պոուին՝ երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Ուղերձում նշվում է, որ 30-ամյա հոբելյանին ընդառաջ վարչապետը կարևորում է Երևանում և Մոնտեվիդեոյում դեսպանությունների բացման երկուստեք որոշումը, ինչը վկայում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և ապագային միտված տեսլականի մասին: «Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը: Մեր ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները, անշուշտ, շատ ավելի երկար պատմություն ունեն, իսկ այս 30 տարվա ընթացքում դրանք տեղափոխվել են նաև միջպետական հարթություն և շարունակել զարգանալ փոխըմբռնման, ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության մթնոլորտում: Մենք երբեք չենք մոռանա, որ Ուրուգվայը 1965 թվականին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած առաջին երկիրն է, որով վերահաստատել է մարդու հիմնարար իրավունքների և համամարդկային արժեքների՝ իր ջատագովի համբավը: Ներկայում մեր երկրների կապերը սերտացնող կարևոր գործոն է ցեղասպանությունից հետո Ուրուգվայում ձևավորված հայ համայնքը։ Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի և Ուրուգվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի առթիվ։ Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ ամրապնդելու բարեկամ Ուրուգվայի հետ փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,-ասվում է ուղերձում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |