Ցուցարարներն ԱԳՆ շենքի մոտ են․ Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են հանդիպել նախարարի հետ

Ցուցարարներն ԱԳՆ շենքի մոտ են․ Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են հանդիպել նախարարի հետ

PanARMENIAN.Net - Մայիսի 31-ի առավոտյան «Դիմադրություն» շարժման մասնակիցները, ինչպես երեկոյան հայտարարվել էր ընդդիմության հավաքին, առավոտից հավաքվել էին Ֆրանսիայի հրապարակում։ Նրանց երթը մեկնարկել է Սայաթ-Նովայի պողոտայից և հասել է ԱԳՆ շենքի մոտ։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ԱԳՆ շենքի դիմաց հայտարարել է, որ մի նպատակով են եկել, որպեսզի պատգամավորները հանդիպեն նախարարների հետ, հասկանան իրենց դիրքորոշումը հայ-ադրբեջանական և հայ-թուրքական գործընթացներին առնչվող ընդդիմության հրապարակած սկզբունքների վերաբերյալ, գրում է «Փաստինֆոն»։

«Հիմա նաև անձնական պատասխանատվության ժամանակն է և այս օրերի ընթացքում յուրաքանչյուրի բերանից պետք է լսենք, թե ով ինչ է մտածում։ ԱԳՆ շենքը չենք շրջափակում, մեր նպատակն այսօր դա չէ»,-ասել է Սաղաթելյանը և ակցիայի մասնակիցներին հորդորել ոստիկանության ներկայացուցիչների հետ կոնֆլիկտի չբռնվել։

Սաղաթելյանը նաև զգուշացրել է, որ ցուցարարների շարքերում կան սադրիչներ, որոնք իրենց հետ կապ չունեն, ուղղորդվել են այնտեղ իշխանության կողմից։

ԱԳՆ շենքի մոտ այս պահին մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։ Վահաններով, սաղավարտներով և հատուկ պաշտպանության այլ միջոցներով ոստիկանները մի քանի շարքով պատ են կազմել ԱԳՆ դիմաց։

Մայիսի 30-ի երեկոյան ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ շարունակելու են այցելել պետական հաստատություններ, տարբեր հիմնարկներ։

Ընդդիմության նախաձեռնությամբ հունիսի 3-ին ԱԺ արտահերթ նիստ է կայանալու՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հստակ հայտարարության քննարկմամբ, որի տեքստը ընդդիմությունը հրապարակել է։ ՔՊ-ն հայտարարել է, որ չի մասնակցելու նիստին։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---