ԱԺ-ում քվորում չի եղել․ Ցուցարարները շրջափակել են կառավարության շենքի բոլոր մուտքերը![]() 3 հունիսի 2022 - 18:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ արտահերթ նիստը, որտեղ քննարկվելու էր ընդդիմության առաջարկած այ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտարարությունը, 4 ժամով հետաձգվել է քվորում չլինելու պատճառով։ Նիստին գրանցվել է 33 պատգամավոր։ ՔՊ-ից ներկա էր միայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նիստի նշանակված ժամից 4 ժամ անց եթե ապահովված չլինի քվորումը, նիստը կհայտարարվի չկայացած։ «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում անդրադառնալով ԱԺ իշխող խմբակցության կողմից տապալված ԱԺ նիստին, ասել է, որ կգնան ոչ թե խորհրդարան, այլ կառավարություն։ «Գնում ենք կառավարություն` մոտիկից, հստակ ներկայացնելու մեր պահանջները»,– ասել է Սաղաթելյանը` Ֆրանսիայի հրապարակում հավաքվածներին կոչ անելով միանալ երթին, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Մենք խորհրդարան ներկայացրինք մի փաստաթուղթ, որտեղ արտացոլված են հայ ժողովրդի կենսական շահերը ներկայացնող մինիմալ սկզբունքներն ու պահանջները։ Հերթական շանսը տվեցինք իշխող ուժին, որ խելքի գան, որ հասկանան, որ ժողովուրդն իրենց թույլ չի տալու երկիրը տանել նոր կապիտուլյացիայի։ Չհասկացան»,– ասել է նա։ Ընդդիմադիր գործիչը շեշտել է, որ փաստաթղթում ոչ հրաժարականի պահանջ կար, ոչ էլ անդրադարձ երկրի ներքաղաքական հարցերին։ «Ինչ էինք ասում. ասում էինք` եկեք, փաստեք, որ դուք չեք ուզում, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, եկեք փաստեք, որ դուք ուզում եք` մենք պետականություն ունենանք, եկեք փաստեք, որ դուք հայ ժողովրդի ներքին թշնամիները չեք։ Չեկան։ Նիստը տապալեցին»,– ասել է Սաղաթելյանը` միաժամանակ հիշեցնելով, որ ԱԺ նիստի գրանցումը դեռ բաց է, և իշխանական պատգամավորները հնարավորություն ունեն գրանցվելու։ Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո երթը մեկնարկել է։ «Դիմադրություն» շարժման երթի մասնակիցները, հասնելով Հանրապետության հրապարակ, շրջափակեցին կառավարության շենքի բոլոր մուտքերը։ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում չէ, բայց այնտեղ են մի քանի հարյուր աշխատակիցներ ու կառավարության անդամներ, որոնք շրջափակված են։Նա նշել է, որ մնալու են հրապարակում այնքան ժամանակ, մինչև իրենց հարցերի պատասխանները չստանան ու հիշեցրել է, որմինչև 20։00-ն։ ԱԺ նիստ գումարելու հնարավորություն կա, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները ՝ «Պատիվ ունեմ»-ը և «Հայաստանը», հանդես են եկել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։ Ընդդիմադիրները պահանջում են, որ ԱԺ-ն հանդես գա հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հստակ հայտարարությամբ, որի տեքստը հրապարակվել է։ ԱԺ-ում հրավիրվեց արտահերթ նիստ, բայց իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարեց, որ նիստին չի մասնակցելու։ Ընդդիմության հայտարարությանը 15 կուսակցություն է միացել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |