ՌԴ կառավարություն․ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերը մերձեցրել են դիրքորոշումները![]() 4 հունիսի 2022 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը մերձեցրել են իրենց դիրքորոշումները սահմանային և մաքսային հսկողության վերաբերյալ հունիսի 3-ին Մոսկվայում կայացած տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցերով եռակողմ` հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը։ Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը քննարկել են ավտոմայրուղու հնարավոր երթուղիները, որը Հայաստանի տարածքով կապահովի տրանսպորտային հաղորդակցությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև, ասվում է ՌԴ կառավարության կայքում։ Նշվում է, որ կողմերը կշարունակեն աշխատել տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերի իրականացման ուղղությամբ։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի ու Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ ստեղծված այս եռակողմ խմբի առաջին հանդիպումը կայացել էր 2021-ի հունվարին Մոսկվայում: Երկրորդ հանդիպումը դեկտեմբերին էր։ Եվ կես տարվա դադարից հետո հունիսի 3-ին կայացել է 3-րդ հանդիպումը Մոսկվայում։ Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը գլխավորում են նաև Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովը, և այս հանձնաժողովի շրջանակում նրանք մայիսի 24-ին հանդիպեցին սահմանին՝ Երասխի ուղղությամբ։ ![]() ![]() «Ոչ, ես տեղյակ չեմ»,- ասել է Իշխանյանը
Օսմանին հայտնել է, որ այդ թեմային կանդրադառնա Բայրամովի և Միրզոյանի հետ հանդիպման շրջանակում Նա նշել է, որ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան խաղաղ բնակչության շրջանում Նշվում է, որ Ասկերանի շրջանում ամրաշինական աշխատանքներ չեն կատարվել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |