Միրզոյան․ Դեսպանի պաշտոնում քաղաքական նշանակումը տարածված պրակտիկա է![]() 6 հունիսի 2022 - 15:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, 2021-ի պետբյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ խոսելով դեսպաններրի նշանակումների մասին, ասել էլ է, որ այդ պաշտոնում քաղաքական նշանակումը տարածված պրակտիկա է։ Նա նշել է, որ գործում է նույն տրամաբանությունը, ինչ ԱԳ նախարարի նշանակման հարցում՝ հավելելով, որ իր պաշտոնը զբաղեցնողներից ոչ բոլորն են դիվանագետներ։ Պատասխանելով հարցին, թե ինչու Դիվանագիտական դպրոց ընդունված 20 անձից ավարտել է միայն 11-ը՝ Միրզոյանն ասել է, որ միշտ էլ դժվար է եղել այդ դպրոցն ավարտելը և այդ ոլորտում գործի անցնելը։ Նա նշել է, որ 11 ավարտածից միայն 5-ն է սկսել աշխատանք ԱԳՆ համակարգում, որից 1-ն էլ հետագայում չի շարունակել անձնական պատճառներով։ Խոսելով տարբեր երկներում ՀՀ դեսպանատների գործունեության մասին՝ Միրզոյանն ասել է, որ դեսպանատների համար շենքերի վարձակալության փոխարեն որդեգրել են դրանք գնելու քաղաքականությունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |