ՀՀ և ԱՀ ընդդիմադիր քաղուժերի ղեկավարները քննարկել են մարտահրավերներն ու սպառնալիքները![]() 6 հունիսի 2022 - 19:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ և ԱՀ ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարները քննարկել են Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված մարտահրավերներն ու սպառնալիքները: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ «Այսօր հանդիպել ենք Արցախի Հանրապետության ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Քննարկել ենք Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված մարտահրավերներն ու սպառնալիքները: Քննարկվել է նաև Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամի դրսևորումները: Պայմանավորվել ենք առավել կազմակերպված շարունակել նման ձևաչափով փոխադարձ համդիպումներն ու քննարկումները, ինչպես նաև աշխատանքներ իրականացնել Արցախում, Հայաստանում և Սփյուռքում Շարժման ընդլայնման ուղղությամբ»,-ասվում է գրառման մեջ: «Դիմադրություն» շարժումը, շարժմանը միացած քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթեր, հանրահավաքներ և անհնազանդության ակցիաներ են իրականացնում։ Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։ Մայիսի 28-ին մեծ հանրահավք է տեղի ունեցել նաև Արցախում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |