ՀՀ և ԱՀ ընդդիմադիր քաղուժերի ղեկավարները քննարկել են մարտահրավերներն ու սպառնալիքները

ՀՀ և ԱՀ ընդդիմադիր քաղուժերի ղեկավարները քննարկել են մարտահրավերներն ու սպառնալիքները

PanARMENIAN.Net - ՀՀ և ԱՀ ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարները քննարկել են Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված մարտահրավերներն ու սպառնալիքները: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Այսօր հանդիպել ենք Արցախի Հանրապետության ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Քննարկել ենք Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված մարտահրավերներն ու սպառնալիքները: Քննարկվել է նաև Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամի դրսևորումները:

Պայմանավորվել ենք առավել կազմակերպված շարունակել նման ձևաչափով փոխադարձ համդիպումներն ու քննարկումները, ինչպես նաև աշխատանքներ իրականացնել Արցախում, Հայաստանում և Սփյուռքում Շարժման ընդլայնման ուղղությամբ»,-ասվում է գրառման մեջ:

«Դիմադրություն» շարժումը, շարժմանը միացած քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթեր, հանրահավաքներ և անհնազանդության ակցիաներ են իրականացնում։ Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։ Մայիսի 28-ին մեծ հանրահավք է տեղի ունեցել նաև Արցախում։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---