Վրաստանում կապիկի ծաղկի 2 կասկածելի դեպքից 1-ը ժխտվել է, 1-ը հետազոտվում է

Վրաստանում կապիկի ծաղկի 2 կասկածելի դեպքից 1-ը ժխտվել է, 1-ը հետազոտվում է

PanARMENIAN.Net - Վրաստանում կապիկի ծաղիկ հիվանդության 2 կասկածելի դեպք է գրանցվել, որից 1-ը ժխտվել է, 1-ը հետազոտման փուլում է։ Այդ մասին հայտնել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Պաատա Իմնաձեն։

Ըստ նրա, չի կարելի այժմ խոսել հետազոտվող դեպքի մանրամասների մասին, այդ թվում՝ այն, թե պացիենտը ճամփորդությունների ինչ պատմություն ունի, գրում է Аpsny.ge-ն։

Ըստ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի, ցանով ընթացիկ դեպքերը վերահսկվում են։

Այս շաբաթ Վրաստանը կստանա հիվանդության ախտորոշման ՊՇՌ թեստեր, որոնք թույլ են տալիս արդյունք ստանալ արդեն 2 ժամ անց։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ կապիկի ծաղիկ հիվանդությունն աննկատ է տարածվում, և հաստատել, որ դեպքեր կան աշխարհի 30 երկրում։

Հատուկ պատվաստանյութ այս հիվանդության դեմ չկա, սակայն, սովորական ծաղիկի դեմ պատվաստումը լավ պաշտպանություն է ապահովում։

Ախտանշանները հետևյալն են՝ տենդ, գլխացավ, մեջքի ցավեր, մկանային ցավեր և ընդհանուր թուլություն։ Հենց որ տենդն անցնում է, կարող է ցան հայտնվել՝ հիմնականում դեմքի վրա։ Այնուհետև այն տարածվում է մարմնի մյուս մասերի վրա՝ հիմնականում ափերի և ոտնաթաթերի։ Ցանը կարող է ուժգին քոր առաջացնել, որը տարբեր փուլերում անցնում է, հետո առաջանում են կաշվեթեփեր, որի տեղերը կարող են մնալ։ Վարակը սովորաբար ինքն իրեն անցնում է, և տևում է 2-3 շաբաթ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---