Ֆասթ Կրեդիտը շարունակում է աջակցել մշակույթային կենտրոնների զարգացմանը 9 հունիսի 2022 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Հայ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած Արամ Խաչատրյան համերգասրահն իր գործունեության ամբողջ ընթացքում հյուրընկալել է համաշխարհային հռչակ վայելող մենակատարների և նվագախմբերի, ինչը ենթադրում և պարտավորեցնում է ունենալ ոչ միայն հյուրընկալ և գեղեցիկ դահլիճ, այլև վերանորոգված և ներկայանալի ենթակառուցվածքներ՝ ի թիվս սանհանգույցների։ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը նույնպես ունի արտասահմանյան հռչակավոր երաժիշտներին, ինչպես նաև մշտական հանդիսատեսին պատշաճ պայմաններում հյուրընկալելու խնդիր՝ կապված սանհանգույցների ոչ բարվոք վիճակի հետ: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մշտապես տեղի են ունենում բազմաթիվ համերգներ, փառատոներ, հոբելյանական երեկոներ և իհարկե երգեհոնային համերգներ: Երկու շենքերի սանհանգույցների վերանորոգումն իրականացվում է հայկական ոճով՝ օգտագործելով բացառապես հայկական քարեր՝ չխախտելով շենքերի ընդհանուր ճարտարապետական տեսքը: Նախկինում սանհանգույցները չեն ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հարմարություններ։ Այս նախագծերը լուծելու են նաև այդ խնդիրը: Շինարարական աշխատանքները սկսված են և սանհանգույցները շուտով կհանձնվեն շահագործման: Ֆասթ Կրեդիտի Խորհրդի նախագահ Վահե Բադալյանը մշտադիտարկման տակ է պահում Հայաստանի մշակութային ոլորտը և աջակցությունը շարունակական բնույթ է կրելու: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |