ՀՀ ՄԻՊ-ն Օլսոնին է ներկայացրել արցախահայության նկատմամբ էթնիկ ատելության Ադրբեջանի քաղաքականությունը

ՀՀ ՄԻՊ-ն Օլսոնին է ներկայացրել արցախահայության նկատմամբ էթնիկ ատելության Ադրբեջանի քաղաքականությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում գտնվող Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպական ու Եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ հանդիպմանը, ներկայացնելով աշխատանքի հիմնական ուղղությունները, տիկին Օլսոնի հետ կիսվել է Լեռնային Ղարաբաղում ապրող անձանց իրավունքների վիճակի մասին իր ունեցած տեղեկություններով, ի թիվս այլնի ներկայացնելով արցախահայության նկատմամբ էթնիկ ատելության ադրբեջանական քաղաքականության չդադարող դրսևորումները։

«Արցախում անձանց կյանքի, անվտանգ միջավայրի, կրթության, առողջության պահպանման, սեփականության և այլ իրավունքներն ամենօրյա ռեժիմով խախտվում են», -նշել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը նաև հետաքրքրվել է ոստիկանության ոլորտի բարեփոխումների ընթացքից։

Մարդու իրավունքների պաշտպանության այլ հարցերի թվում Գրիգորյանը կարևորել է խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրություն ունենալու, ինչպես նաև ատելության խոսքի դեմ արդյունավետ պայքարի անհրաժեշտությունը։ Կողմերը նախանշել են համագործակցության կոնկրետ ուղղություններ։

Հունիսի 16-ին ԱՄՆ Կապիտոլիումի շենքում կայացել է հանդիպում-քննարկում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի և Կոնգրեսի հայկական հանձնախմբի մի շարք անդամների միջև։ Հանդիպմանը ներկա են եղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ` Ֆրենք Փալլոնը, Ջեքի Սփիրը, Դեյվիդ Վալադաոն, Ջուդի Չուն, Լինդա Սանչեսը, Գրեյս Մենգը և Ջոն Սարբեյնսը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---