Սաղաթելյան․ Մի նպատակ ունենք և ամեն մեկս ունի այդ նպատակին հասնելու ճանապարհային իր քարտեզը

Սաղաթելյան․ Մի նպատակ ունենք և ամեն մեկս ունի այդ նպատակին հասնելու ճանապարհային իր քարտեզը

PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով մանդատը վայր դնելու՝ «Պատիվ ունեմ»-ի ղեկավար Արթուր Վանեցյանի որոշմանը, ասել է, որ յուրաքանչյուրն ինքն է որոշում իր քաղաքական գիծը:

«Մենք միասին ճանապարհ ենք անցել, գնահատում և արժևորում ենք այդ անցած ճանապարհը, բայց յուրաքանչյուրն ինքն է որոշում իր քաղաքական գիծը, մենք մի նպատակ ունենք և ամեն մեկս ունի այդ նպատակին հասնելու ճանապարհային իր քարտեզը»,-ասել է նա, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Սաղաթելյանը հայտարարել է, որ «Հայաստան» խմբակցությունը մանդատներ դնելու հարց չի քննարկում։

«Դիմադրության» շարժումը իր հայտարարած ծրագրով, փողոցային պայքարը շարունակելու է»,-ասել է նա:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ հավելելով, որ «Հայրենիք» կուսակցության որոշմամբ դե յուրե և դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորված «Պատիվ ունեմ» դաշինքը։ Նա նշել է նաև, որ «Հայրենիք» կուսակցության Խորհուրդը որոշում է կայացրել շարունակել գործունեությունը խորհրդարանից դուրս։

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ից Ազատության հրապարակում հայտարարել էր բողոքի անժամկետ գործողությունների մասին։ Դեռ այն ժամանակ նա հայտարարել էր, որ ինքն այլևս չի պատկերացնում իր գործունեությունն այս գումարման ԱԺ-ում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---