Երևանում անցնում է Orion Summit 2022-ը. Քննարկվում են տեխնոլոգիական աշխարհի արդիական թեմաները

Երևանում անցնում է Orion Summit 2022-ը. Քննարկվում են  տեխնոլոգիական աշխարհի արդիական թեմաները

PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին Երևանում բացվել է Orion Summit 2022 գագաթնաժողովը՝ քննարկելու տեխնոլոգիական աշխարհի արդիական թեմաները։

Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանի խոսքով՝ միջոցառման նպատակն է ամփոփել Orion-ի վերջին 2 տարվա գործունեությունը, պանելային քննարկումների շրջանակում բացահայտել հայկական էկոհամակարգի հիմնական խնդիրներն ու գտնել դրանց լուծումները։

Ըստ նրա՝ միջոցառման ընթացքում ներկայացվելու են միաեղջյուր դառնալու ներուժ ունեցող 5 ամենաարագ աճող հայկական ստարտափերը։

Orion Summit 2022-ին մասնակցում են տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի և այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող ընկերությունների հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և այլ մասնագետներ:

«Այս տարի արդեն ներդրումներ են ներգրավվում։ Հուսով ենք՝ մինչև տարեվերջ մեզ կհաջողվի կրկնապատկել դրանց նախորդ տարվա ծավալը` հասցնելով մինչև $50 մլն-ի», – նշեց Արզումանյանը։

Միջոցառման Platinum հովանավորը Հայաստանի առաջատար ֆինանսական-տեխնոլոգիական կառույցն է՝ Ամերիաբանկը: Կարևորելով Orion Summit-ի դերը հայաստանյան էկոհամակարգի ստեղծման ու զարգացման գործում, ընկերությունը միացել է գագաթնաժողովին՝ թվային էկոհամակարգերի դերն ու նշանակությունը ներկայացնելու համար:

Ամերիաբանկի իրավական հարցերով տնօրեն Դավիթ Սարգսյանի խոսքով՝ Բանկը միշտ կարևորել է դիջիթալիզացումն ու թվային զարգացումը:

«Ամերիաբանկն իր զարգացման ծրագրում ընդգծում է էկոհամակարգերի ստեղծման նշանակությունը, ինչպես նաև բիզնես–պատվիրատու և B2B ու B2C համակարգերի հարաբերությունների դյուրացումը։ Ու հետևաբար մենք կարևորում ենք մասնակցությունն այս գագաթնաժողովին և որպես գլխավոր պլատինե հովանավոր մասնակցում ենք մի քանի ուղղությամբ», – ընդգծեց նա՝ հավելելով, որ այս միջոցառումը կարևորագույն քայլերից է, որը կխթանի տարբեր էկոհամակարգերի զարգացումը մեր երկրում։

Էկոհամակարգային լուծումները հնարավորություն են տալիս բիզնեսներին ու ֆիզանձանց ներկայանալ ծառայությունների առավել լայն շրջանակով, անկախ ոլորտից: Ամերիաբանկը ՀՀ ֆինանսական շուկայում միակն է, որ ներդրել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ:

Իր հերթին, Ամերիաբանկի ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանն ընդգծեց՝ Բանկը որպես գործընկեր է հանդես գալլիս նոր ձևավորվող ու աշխատող ստարտափների համար, նաև արդեն չի դիտվում միայն որպես ֆինանսական ծառայություններ մատուցող կառույց։

«Ամերիաբանկի գործունեությունն այսօր հիմնված է թվային տեխնոլոգիաների վրա և մեր աճը նույպես պայմանավորված է դրանցով։ Որպես հովանավոր մասնակցելով նման միջոցառումներին, մենք կարևորում ենք էկոհամակարգերի մոտեցումը։ Ամերիաբանկի գլխավոր նպատակն է նաև հանդես գալ որպես թվային տեխնոլոգիաների ու էկոհամակարգերի գործընկեր և աջակից»,- ասաց նա։

Միջոցառմանը ներկա ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանը տեխնոլոգիական մեծ ներուժ ունի, ու կառավարությունը հետևողական աշխատանք է տանում ստարափերի կայացման և առաջընթացի համար:

Orion Worldwide Innovations-ը ստարտափերի աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: Ներդրումների ենթակա ընկերությունների համար այն ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություն, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---