ԱՄՆ-ն $120 մլն դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին

ԱՄՆ-ն $120 մլն դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն 120 միլիոն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին՝ ժողովրդավարության և տնտեսական կայունության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների համար։ Կառավարությունը հավանություն է տվել համաձայնագրի ստորագրմանը։

‌Կառավարությունը համաձայնագիրը ստորագրելու է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ։

‌Դրամաշնորհի մի մասը՝ ավելի քան 68 մլն դոլարը կուղղվի ժողովրդավարության խթանմանը, իսկ 51․435 մլն դոլարը՝ տնտեսական անվտանգության բարելավմանը:

 Ուշագրավ
---