Վարդապետյան․ Ինձ համար սկզբունքային է, որ դատախազությունն ապաքաղաքական և ինքնավար մարմին է29 հունիսի 2022 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն արտահերթ նիստում ՀՀ գլխավոր դատախազ է ընտրում, որի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջադրել է վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը։ ԱԺ-ում իր ելույթի ժամանակ Վարդապետյանը հայտարարել է, որ իր համար սկզբունքային է այն դրույթը, որ դատախազությունն ապաքաղաքական և ինքնավար մարմին է: Նա նշել է, որ քաղաքական գործընթացներն այլ կանոններ են ենթադրում, իրավական գործընթացներն՝ այլ, բայց դատախազություն- օրենսդիր կապը չպետք է սահմանափակվի միայն հաշվետվություններով և տարեկան հաղորդումներով։ Վարդապետյանը, կարևորելով մասնագիտական քննարկումները, ասել է, որ հանձնաժողովների մակարդակով կարելի է համագործակցություն ստեղծել, օրինակ, երբ օրենքների փոփոխության դեպքում հարցը վերաբերվում է դատախազության կամ քննչական մարմինների որևէ իրավասությանը։ Նա նաև նշել է, որ դա իր համար թեթևսոլիկ որոշում չի եղել, այն հեշտ չի կայացվել, քանի որ ձախողումը կնշանակի ամբողջ ապրած կենսագրության ձախողում։ Ընդդիմադիր պատգամավորները նիստին չեն մասնակցում։ Աննա Վարդապետյանը 2019-ին նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ, 2020 թ. մարտին նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական։ Գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թ. սեպտեմբերին։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |