Պապիկյան․ Ռազմական համալսարանն ու Ռազմական ավիացիայի ուսումնարանը կմիավորվեն

Պապիկյան․ Ռազմական համալսարանն ու Ռազմական ավիացիայի ուսումնարանը կմիավորվեն

PanARMENIAN.Net - Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը բարեփոխումների փուլ է անցնում, այն կմիավորվի Ռազմական ավիացիայի ուսումնարանի հետ: Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Հանձնաժողովի նիստում քննարկվել է «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթը։

«Ռազմավիացիոն համալսարանի և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի միատեղումով ստեղծում ենք ռազմական ակադեմիա, որը ենթադրելու է, որ այնտեղ ունենալու ենք ամբիոններ և համապատասխան ֆակուլտետներ նաև սահմանապահ զորքերի ուսուցման համար», - նշել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը:

Պապիկյանը հավելել է, որ ըստ էության, սահմանապահ զորքերի համար սպաներ պատրաստելու որևէ ռազմաուսումնական կենտրոն չենք ունեցել:

ԱԺ պատգամավորները կողմ են արտահայտվել օրենսդրական փաթեթին: Պապիկյանը եզրափակիչ ելույթում նշել է, որ օրենսդրական փաթեթն էական և կարևոր ազդեցություն է ունենալու ՀՀ զինված ուժերի զարգացման գործում: ‌

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---