Ալավերդու 10 բազմաբնակարան ջերմամեկուսացման համակարգ կունենա

Ալավերդու 10 բազմաբնակարան ջերմամեկուսացման համակարգ կունենա

PanARMENIAN.Net - Ալավերդիում իրականացվող «Համայնքի կայունության ամրապնդում էներգիաարդյունավետության և ցածր արտանետումներով զարգացման միջոցով» ՄԱԶԾ-ՇՄԶԳ ծրագրի շրջանակում քաղաքի 10 բազմաբնակարան շենք ջերմամեկուսացման համակարգ կունենա։

Ծրագրի արդյունքում Ալավերդու 10 բազմաբնակարան շենքից 3-ը կունենա ամբողջական ջերմամեկուսացում, կփոխվի շենքերի արտաքին տեսքը, իսկ մյուսը 7-ը կունենան մասնակի ջերմամեկուսացման, Ալավերդու թիվ 6 մանկապարտեզում կկատարվի կապիտալ վերանորոգում, իսկ արհեստագործական ուսումնարանի կրթական ծրագրում կընդգրկվրի նոր մասնագիտական ուղղություն՝ արևային ջրատաքացուցիչ պանելների տեղադրում, տեղեկացնում է Հանրային ռադիոն։

Ծրագիրն իրականցվում է նաև շվեդական միջազգային զարգացման գործակալության (SIDA) ջանքերով։ Այդ կապակցությամբ Ալավերդի էին այցելել ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, ՄԱԿ-ի զարգացման հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, բնապահպանական ծրագրերի պատասխանատու, շվեդական միջազգային զարգացման գործակալության (SIDA) ներկայացուցիչ Թոմաս Նիստրոմը։

Համայնքի ղեկավարի հետ հանդիպման օրակարգի հարցերն են եղել ծրագրի նախապատրաստական փուլի արդյունքների ներկայացումը, ինչպես նաև քննարկվել են դրա արդյունքում ակնկալվող հեռանկարները։

Քննարկումից հետո կողմերը շրջել են Ալավերդի համայնքում, մասնավորապես եղել են Սանահին Սարահարթ թաղամասի այն շենքերում, որտեղ իրականացվելու են աշխատանքները, այցելել են Ալավերդու թիվ 6 մանկապարտեզ և արհեստագործական ուսումնարան՝ ծանոթացել շենքերի արտաքին տեսքերին, ուսումնասիրել ներսից։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---