ՀԿԵ-ն ուղևորափոխադրումների աճ է գրանցել բոլոր ուղղություններով

ՀԿԵ-ն ուղևորափոխադրումների աճ է գրանցել բոլոր ուղղություններով

PanARMENIAN.Net - 2022-ի առաջին կիսամյակում0020«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գնացքներով փոխադրվել է 220․5 հազար ուղևոր, ինչը 22 տոկոսով ավելի է 2021 թվականի համեմատ, երբ փոխադրվել էր 192․5 հազար ուղևոր։

Ուղևորների թվի աճ է գրանցվել բոլոր ուղղություններով։ Մասնավորապես, ներհանրապետական հաղորդակցությունում փոխադրվել է 205.5 հազար ուղևոր, ընդ որում ՝ աճը կազմել է 15 տոկոս:

Երևան-Թբիլիսի-Երևան և Երևան-Բաթումի-Երևան երթուղիներով միջպետական երթևեկության ընթացքում փոխադրվել է գրեթե 15,000 մարդ, ինչը գրեթե 5 անգամ գերազանցում է մինչկովիդյան 2020-ի ցուցանիշը։

Ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին Երևան-Գյումրի էքսպրես-ռեժիմով ընթացող էլեկտրագնացքը գնալով ավելի մեծ ժողովրդականություն է վայելում քաղաքացիների և զբոսաշրջիկների շրջանում։ 2021-ի առաջին կիսամյակի համեմատ այս տարի երթուղով երկու անգամ ավելի շատ ուղևոր է փոխադրվել՝ 11.5 հազար մարդ։ Անցյալ տարվանից միջպետական հաղորդակցությունում ուղևորներին սպասարկում է նոր, ժամանակակից շարժակազմ, որը համապատասխանում է ուղևորների հարմարավետության և անվտանգության բոլոր պահանջներին:

Ընկերությունն աշխատում է նաև քաղաքացիներին դեպի երկաթուղի ներգրավելու ուղղությամբ, ինչի համար բանակցություններ են տարվում տեղական իշխանությունների հետ՝ ավտոմոբիլային ուղիները օպտիմալացնելու և երկրի գլխավոր երկաթուղային կայարաններն ակտիվացնելու նպատակով։ Այդ առումով ընկերությունը խրախուսում է մշակութային միջոցառումների անցկացումը կայարանների շենքերում, բարձրացնում է ուղևորների սպասարկման բազմազանությունն ու որակը ոչ միայն գնացքներում, այլ նաև կայարաններում։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---