Քերոբյան. ՀՀ իշխանությունն աշխատում է ՌԴ-ից ժամանածների համար երկրում գտնվելու սահմանափակումը մեղմելու վրա 7 հուլիսի 2022 - 19:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ իշխանությունն աշխատում է ռուսաստանցիների համար երկրում երկարաժամկետ գտնվելու սահմանափակումը մեղմելու վրա։ Այդ մասին նախարարն ասել է ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում։ «ՀՀ տարածքում կացության սահմանափակում կա` առանց գրանցման կարելի է մնալ մինչև 6 ամիս, սակայն հիմա իշխանություններն աշխատում են այդ պահանջը մեղմելու ուղղությամբ: Մյուս հարցերում Հայաստանը business-friendly միջավայր է, հարկային և մյուս մարմինները փորձում են օգնել բիզնեսին, ոչ թե խանգարել»,-ասել է նա։ Քերոբյանը հայտնել է նաև, որ մարտից ի վեր ավելի քան 30,000 ռուսաստանցի է տեղափոխվել Երևան՝ երկարաժամկետ հեռանկարներով։ «Այդ մարդիկ հաշիվներ են բացել, ինչպես նաև ավելի քան 1200 ընկերություն և ԱՁ։ Նրանք ազդեցություն են թողնում նաև երկրի սոցիալական նկարագրի վրա։», – ասել է Քերոբյանը՝ որպես օրինակ նշելով նորեկների նախաձեռնած բնապահպանական շարժումը։ Նախարարը նշել է նաև, որ ՀՀ ամբողջ տարածքում ընդունվուm են «Միր» բանկային քարտերը։ Փետրվարի վերջից, երբ Ռուսաստանը պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ, դեպի ՀՀ ռուսաստանցիների մեծ ներհոսք է նկատվում։ Եկողներ կան նաև Ուկրաինայից և Բելառուսից, բայց նրանք քանակը շատ ավելի քիչ է։ ՀՀ ներգաղթող ռուսաստանցիների բավականին մեծ մասը ՏՏ ոլորտից է, սակայն, հայտնի չէ, թե նրանք որքան կմնան Հայաստանում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |