ՄՊՀ-ն վարույթ է հարուցել․ OneCard ընկերությունը մոլորեցրել է մարդկանց![]() 8 հուլիսի 2022 - 18:22 AMT PanARMENIAN.Net - OneCard ընկերության դեմ վարույթ է հարուցվել՝ հասարակությանը մոլորեցնելու և անտեղի համեմատության կատարմամբ անբարեխիղճ մրցակցության համար։ Այդ մասին ասվում է մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հաղորդրագրության մեջ։ Մասնավորապես որոշման համաձայն՝ անբարեխիղճ մրցակցությունը, ի թիվս այլնի, առերևույթ դրսևորվել է ընկերության հետևյալ վարքագծով. OneCard բջջային հավելվածում լիցքավորվող միավորներն անվանվել է կրիպտոուան (CryptoOne), այնինչ այն կրիպտոարժույթ չէ: Հայտարարվել է, որ սպառողը կարող է իր հաշվի դրական մնացորդն ավելացնել օրական 1%-ով, այնինչ հաշվի դրական մնացորդն ավելանում է ոչ թե 1%, այլ մինչև 1%-ով՝ մինչև 29-րդ օրը ներառյալ, որից հետո միավորների կուտակումը հնարավոր է միայն օգտատիրոջ կողմից դրական շարժն ապահովելու դեպքում: Հայտարարվել է, որ OneCard հաշվում կուտակված գումարը հնարավոր է կանխիկացնել, այնինչ կանխիկացնել հնարավոր է միայն օգտատիրոջ կողմից ձեռք բերված էլեկտրոնային միավորները և իր ստացած Сash Back միավորները: Մեկ CryptoOne-ի իրացման գինը սահմանվել է 2-3 ՀՀ դրամ, այնինչ կանխիկացման դեպքում մեկ CryptoOne-ը համարժեք է մեկ ՀՀ դրամի, իսկ դրանց կանխիկացումը զուգակցվում է բարձր միջնորդավճարների գանձումով: Հրապարակվել է, որ OneCard բջջային հավելվածում կուտակված միավորներով օգտատերերը կարող են կատարել գնումներ ընկերության գործընկերներից, այնինչ գործնականում OneCard հաշվում կուտակված միավորներով գործընկերներից գնում կատարել հնարավոր չէ։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |