Թուլացել և թափվել են Դավթաշենի կամրջի պատնեշի բետոնե ծեփամածիկները

Թուլացել և թափվել են Դավթաշենի կամրջի պատնեշի բետոնե ծեփամածիկները

PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ին` ժամը 14:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դավթաշենի կամրջի պատնեշի հատվածի բետոնե ծեփամածիկները թուլացել, թափվել են․ անհրաժեշտ է սահմանազատել տարածքը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ թուլացել և թափվել են կամրջի պատնեշի բետոնե ծեփամածիկները (մոտ 30 քմ)։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։ ‌

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---