Արցախի Հանրայինը մի քանի օր եթեր չի հեռարձակվի. Վերանորոգման ու վերազինման աշխատանքներ են

Արցախի Հանրայինը մի քանի օր եթեր չի հեռարձակվի. Վերանորոգման ու վերազինման աշխատանքներ են

PanARMENIAN.Net - Արցախի Հանրայինը հեռուստատեսությունը հուլիսի 9-ից մի քանի օր եթեր չի հեռարձակվի. սկսել է երկար սպասված բարեկարգման և տեխնիկական վերազինման գործընթացը, որն իրականացվում է պետական միջոցներով:

Այդ մասին հայտնել է Արցախի Հանրային հեռուստատեսությունը՝ մանրամասնելով, որ, շենքի բարեկարգմանն ու վերանորոգմանը զուգահեռ, նաև տեխնիկական վերազինման ծրագիրն է մեկնարկել:

Մասնավորապես՝ կառուցվում, կահավորվում է նոր՝ երկրորդ հեռուստատաղավարը, վերափոխվում, թարմացվում են ենթակառուցվածքները, գրում է Արցախպրեսը։

Արդյունքում Հանրային հեռուստատեսությունը կունենա անհամեմատ բարվոք շենքային պայմաններ, արդի չափանիշներին համահունչ ենթակառուցվածքներ և տեխնիկական հնարավորություններ` հիմքեր ապահովելով ավելացնելու եթերաժամանակը, իսկ ավելի ուշ՝ նաև շուրջօրյա հեռարձակման անցնելու համար,

Հանրայինի լրատվականը կշարունակի հետևել իրադարձությունների զարգացումներին, իսկ լրագրողների պատրաստած տեսանյութերին հնարավոր է հետևել հեռուստատեսության պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերում: ‌

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---