4-րդ երկրաշարժն է եղել Բավրայի մոտ՝ 3-4 բալ ուժգնությամբ

4-րդ երկրաշարժն է եղել Բավրայի մոտ՝ 3-4 բալ ուժգնությամբ

PanARMENIAN.Net - Հուլիսի 11-ին՝ տեղական ժամանակով ժամը 17:54-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:54-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 2․8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ,:

‌Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

‌Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Թավշուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 41․18⁰ և արևելյան երկայնության 43․95⁰ աշխարհագրական կոորդինատներով։

Սա արդեն 4-րդ երկրաշարժն է, որը գրանցվել այդ տարածքում հուլիսի 11-ին։

Ավելի վաղ ԱԻՆ-ը, անդրադառնալով մեկ օրում Բավրա գյուղի շրջակայքում տեղի ունեցած 3 երկրաշարժին, պարզաբանում է ներկայացրել՝ նշելով, որ կարող են լինել նոր ցնցումներ, որոնց մի մասը կզգացվի բնակչության կողմից՝ անհանգստանալու և առավել ևս խուճապի հիմքեր չկան։

‌«Հուլիսի 11-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում, Բավրա գյուղից ոչ հեռու, տեղի է ունեցել >b>4.4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ: Այս սեյսմիկ ցնցմանը նախորդել են ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ համալիր մոնիթորինգի դիտացանցի տվյալների անոմալ դրսևորումներ, որոնք բնութագրում են երկրակեղևի լարվածա-դեֆորմացիոն վիճակը և որոնք կուտակվել են ՀՀ տարածքի հյուսիս-արևմտյան հատվածում` Բավրա գյուղի շրջակայքում: Մեծ է հավանականությունը, որ տարբեր պարամետրերի անոմալ դրսևորումները ռեալիզացվել են նշված երկրաշարժի և նրա բազմաթիվ հետցնցումների ձևով»,-ասվում է պարզաբանման մեջ։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---