ARARAT և Golden Apricot․ Ջերմ հանդիպումների երեկո

ARARAT և Golden Apricot․ Ջերմ հանդիպումների երեկո

PanARMENIAN.Net - Հավատարիմ մնալով տարիների ընթացքում ձևավորված ավանդույթին` հուլիսի 13-ին ARARAT կոնյակը «Ոսկե ծիրան» XIX Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակում նախաձեռնել է «ARARAT Ջերմ հանդիպումների երեկո» միջոցառումը։

ARARAT լեգենդար հայկական կոնյակը, իր տեսլականում մշտապես կարևորելով մշակութային արժեքների մարմնավորումն ու տարածումը, տարիներ շարունակ յուրովի լրացնում է փառատոնի ստեղծագործական միջոցառումների շարքը։

«ARARAT Ջերմ հանդիպումների երեկոն» այս տարվա «Ոսկե ծիրանի» մշակութային ժամանցի նորությունն է, որը հնարավորություն է ընձեռել փառատոնի թե՛ մասնակիցներին, թե՛ հյուրերին կարծիքներ փոխանակել արդեն իսկ ցուցադրված ֆիլմերի մասին և կիսվել փառատոնի ակնկալիքներով՝ վայելելով լեգենդար հայկական կոնյակի ժամանակակից եզրերը։

«ARARAT Ջերմ հանդիպումների երեկո» միջոցառման ընթացքում Երևանի կոնյակի գործարանի կողմից երախտիքի անվանական կոնյակ է շնորհվել անվանի կինոռեժիսոր Կոստա-Գավրասին։

«Ցանկացած ֆիլմի հիմքում պատմություն է, իսկ ցանկացած պատմություն կյանք է առնում այն ներկայացնելու, նրանով կիսվելու ժամանակ։ Այդ դիտանկյունից կարելի է ասել, որ կինոյի շունչն ապահովում է նրա հանդիսատեսը, այլ կերպ ասած՝ մեզանից յուրաքանչյուրը։ Ասում են՝ ազնվական կոնյակի համն ունի անվերջ արձագանք, իսկ լավ կինոն դառնում է հարատև վարպետության և մեր արձագանքների շնորհիվ։ Հենց այս գաղափարն է արտացոլում ARARAT-ի և «Ոսկե ծիրանի» բազմամյա համագործակցության այս տարվա ձևաչափը` հրավիրելով մասնակիցներին բացահայտելու թե՛ կինոարվեստի և թե՛ կոնյակագործական վարպետության եզրերը»,- ընդգծել է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։

«Անչափ երջանիկ եմ, որ ARARAT-ն ու «Ոսկե ծիրանը» շարունակում են համագործակցությունը ամենատարբեր ձևաչափերով։ Վստահ ենք, «ջերմ հանդիպումներ» խորագիրը վերաբերում է ոչ միայն այս գեղեցիկ երեկոյին, այլև հանդիսատեսի ու կինոյի, ըմպողի ու կինոյի և ի վերջո «Ոսկե ծիրանի» ու ARARAT -ի փոխհարաբերություններին», - նշել է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---