Երևանում հայ-ռուսական բարեկամության հուշարձան կդրվի. Մրցույթ կա

Երևանում հայ-ռուսական բարեկամության հուշարձան կդրվի. Մրցույթ կա

PanARMENIAN.Net - ՀՀ և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանում հայ-ռուսական բարեկամության հուշարձան կկանգնեցվի։

Այն նախատեսվում է տեղադրել Ռուսաստանի հրապարակում (Երևանի քաղաքապետարանին հարող տարածքուն)։

Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հաստատել է մրցույթի չափորոշիչները։

Մրցույթին կարող են մասնակցել ասնագիտական կրթություն ունեցող քանդակագործներ Հայաստանից և Ռուսաստանից, հայտի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 10-ն է:

Ստեղծագործության նյութի և ոճի ընտրությունն ազատ է։ Ստեղծագործության չափսը պետք է համապատասխան լինի տեղադրման տեղանքին: Քանդակի առավելագույն բարձրությունը պետք է չգերազանցի 6 մետրը՝ ներառյալ պատվանդանը: Ստեղծագործությունը խորհրդանշական-պայմանական ձևով պետք է արտացոլի հայ-ռուսական պատմական առնչությունները, երկու պետությունների բարեկամական հարաբերությունները:

Մրցույթին մասնակցելու համար ընդունվում են հայտեր, որոնք ներառում են մասնագիտական կրթության վկայականը հավաստող փաստաթղթեր, էսքիզ, նախ­կինում արված կամերային-թեմատիկ քանդակների/աշխատանքների լուսանկարներ (առկայության դեպքում): Հայտերը պետք է ներկայացնել ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչություն (կոնտակտային անձ՝ Ջուլետտա Հակոբյան, 010-599-631): Քվեարկությունը կանցկացվի փակ-գաղտնի եղանակով:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---