Քոլեջների և ուսումնարանների դիմորդների ընդունելությունը` հուլիսի 20-ից

Քոլեջների և ուսումնարանների դիմորդների ընդունելությունը` հուլիսի 20-ից

PanARMENIAN.Net - Քոլեջների և ուսումնարանների դիմորդների ընդունելությունը կմեկնարկի հուլիսի 20-ից` Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայքում: Հայտագրումը կսկսվի ժամը 09։00-ից։

Համակարգում ներկայացված կլինեն Հայաստանի բոլոր քոլեջներն ու ուսումնարանները։

Փաստաթղթերի ընդունման համար համակարգը բաց կլինի`

- ոլորտային մասնագիտություններով դիմորդների համար՝ մինչև օգոստոսի 3-ը ներառյալ՝ ժամը 18:00-ն,

- ոչ ոլորտային մասնագիտություններով՝ մինչև օգոստոսի 15-ը ներառյալ՝ ժամը 18։00-ն։

- Բացի ոլորտային (արվեստ, առողջապահություն և սպորտ) մասնագիտություններից, որոնց համար նախատեսված է քննություն, մնացած բոլոր մասնագիտությունների համար ընդունելության մրցույթն անցկացվում է՝ հիմք ընդունելով հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի, մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականները:

- Դիմորդների կողմից դիմում-հայտերը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում` dimord.emis.am կայքում, կարող են փոփոխվել մինչև գործերի ընդունման օրվա ավարտը: ‌

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---