Թովմասյանը չի մասնակցի ԱԺ խորհրդի արտահերթին՝ «քաղաքական վրեժխնդրության դրսևորում է»![]() 22 հուլիսի 2022 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պատգամավորների լիազորությունները դադարեցնելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցով ԱԺ խորհրդի արտահերթ նիստը չի կայացել: Քվորում չլինելու պատճառով այն հետաձգվել է 2 ժամով: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեսյբուքյան իր էջում տեղեկացրել է, որ չի մասնակցելու ԱԺ խորհրդի արտահերթ նիստին՝ քանի որ դա «քաղաքական վրեժխնդրության կոնկրետ դրսևորում է, որը Նիկոլ Փաշինյանը ցուցաբերում է իր հրաժարականը պահանջողների նկատմամբ»։ «ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստ է հրավիրվել՝ ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու օրակարգով: Խորհրդի անդամները արձակուրդից մեկ օրով հետ են գալու՝ քննարկելու այս անընդունելի գործընթացը, ինչու՞, որովհետև Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները, չնայած ՀՀ ընդդիմադիր քաղաքացիների շահն են սպասարկել, բայց բացակայել են ԱԺ նիստերից ու քվեարկություններից»,-ասվում է գրառման մեջ։ Քանի որ այդ ցուցակում բացակայում է 4 ընդդիմադիր պատգամավորի անուն, այդ թվում նաև իրենը, Թովմասյանը պարզաբանել է, որ պատգամավորական գործունեությանս ամբողջ ընթացքում ԱԺ նիստերից բացակայելու հարգելի պատճառ ունենալու դեպքում գրավոր դիմել է բոլոր ժամանակների ԱԺ նախագահներին՝ ներկայացնելով բացակայության պատճառները։ «Ինչու՞, որովհետև պետական կառույցների նկատմամբ ես նման վերաբերմունք եմ միայն պատկերացնում: Ազգային ժողովը ինձ համար պետական կարևորագույն ինստիտուտ է, և Ազգային ժողովի նախագահին չեմ դիտարկում միայն որպես Նիկոլ Փաշինյանի կուսակից՝ դրանից բխող վատ հետևանքներով: Ահա հենց այս պատճառով էլ ինձ մանդատից զրկելու հարց չի առաջացել. ես չեմ հատել բացակայությունների թույլատրելի շեմը»,-գրել է նա: Թովմասյանը հավելել է, որ չնայած այս իրողությանը,իր համոզմամբ, ըննդդիմադիր պատգամավորներն իրենց ընտրողների պահանջով հանրահավաքային շարժման են մասնակցել խորհրդարանից դուրս՝ պայքարելով հրապարակային դաշտում: «Այդ կերպ ևս նրանք իրականացրել են իրենց պաշտոնեական գործառույթները, և չեն կարող քվեարկություններից բացակայությունների հիմքով պատգամավորներին զրկել մանդատից: Այսօրվա ԱԺ խորհրդի նիստը, իմ խորին համոզմամբ, քաղաքական վրեժխնդրության կոնկրետ դրսևորում է, որը Նիկոլ Փաշինյանը ցուցաբերում է իր հրաժարականը պահանջողների նկատմամբ: Մինչդեռ ընդդիմադիրները հասարակության կոնկրետ զանգվածի պահանջն են ներկայացրել Փաշինյանին և իր ապիկար իշխանությանը: Հ․Գ․ Ու թեև ԱԺ խորհրդի անդամ եմ, այնուամենայնիվ նման օրակարգով ԱԺ խորհրդի նիստին, բնականաբար, չեմ մասնակցելու: Սա դեմ է ժողովրդավարական չափանիշներին, իսկ ժողովրդավարությունն անընդհատ գործընթաց է ու պետք է բոլոր իրավիճակներում դեմոկրատիայի սկզբունքները պահպանվեն»,-ասվում է գրառման մեջ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |