WineWorks. Հայկական գինեգործության նոր շունչը (վիդեո)

WineWorks. Հայկական գինեգործության նոր շունչը (վիդեո)

PanARMENIAN.Net - Տավուշի «Լալվարն» ու «Բանանցը», «Կապուտկենին» ու «Ջրջրուկը», Արցախի «Խնդողնին» և Վայոց ձորի «Արենին»... WineWorks գինեգործական ընկերությունում քարտեզագրել են հայկական խաղողի սորտերը՝ ըստ շրջանների:

Արդեն 8 տարի WineWorks-ը զարգացնում է հայկական գինեգործությունն ու աշխարհին ներկայացնում հայկական խաղողի սորտերը։ Ընկերության հիմնադիրը Վահե Քեուշգուերյանն է, ով գինեգործությամբ է զբաղվել Կալիֆորնիայում և Իտալիայում, հետո վերադարձել է Հայաստան և ստեղծել սեփական ընկերությունը։

WineWorks-ում աշխատում են հայկական խաղողի 20-ից ավելի սորտի հետ։ Ընկերությունն արտադրում է սեփական գինիներն ու գինեգործական ծառայություններ մատուցում նաև այլ ընկերությունների։ WineWorks-ը մասնագիտացված ընկերություն է, որը նպաստում է հայկական գինեգործության զարգացմանը՝ իր փորձով և տեխնոլոգիաներով:

WineWorks-ի գործընկերը Ակբա Լիզինգն է, որն ընկերությանն աջակցել է արտադրական սարքավորումների ձեռքբերման գործում։

«Սարքավորումների մեծ մասը մենք ձեռք ենք բերել Ակբա Լիզինգի միջոցով: Մեր թիվ մեկ գործընկերն Ակբա Լիզինգն է՝ մեկ պատճառով, որ այն ավելի մեծ փորձ ունի ու իրենց պրոցեսը արագ է։ Լիզինգը նուրբ է ու ճկուն։ Մենք առաջին հերթին Ակբայի հետ ենք աշխատում. շատ հեշտ է և արագ: Նաև այլ սարքավորումների ձեռքբերման համար է Ակբա Լիզինգը մեզ համար առաջին ընտրություն»,- նշել է WineWorks գինեգործական ընկերության տնօրեն Վահե Քեուշգուերյանը։

WineWorks-ում վստահ են՝ Հայաստանը խաղողագործության համաշխարհային պատմության մեջ դիրքավորվելու է որպես գինեգործության օրրան։ «Քյոշ», «Օշին», «Զուլալ»... WineWorks-ի սեփական գինիները տարբերվում են իրենց բարձր որակով։ Արտահանվում են ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան, Չինաստան:

Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է:

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---