Նախարար․ Նոր գործարաններ կառուցողները ներդրումների դիմաց ենթակառուցվածք կստանան

Նախարար․ Նոր գործարաններ կառուցողները ներդրումների դիմաց ենթակառուցվածք կստանան

PanARMENIAN.Net - Նոր գործարաններ կառուցելու ցանկություն ունեցող արտադրական ոլորտի ներդրողները պետությունից աջակցման նոր սխեմա կստանան` ենթակառուցվածք ներդրումների դիմաց։ Այդ մասին լրագրողներին է հայտարարել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախարարը հավելել է, որ նախագիծն արդեն քննարկվում է միջգերատեսչական մակարդակով և կառավարության առաջիկա նիստերից մեկի ընթացքում պետք է ներկայացվի և ընդունվի։

«Միջգերատեսչական մակարդակով նախագծի վերաբերյալ, կարելի է ասել, սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել, և առաջիկայում մենք կներկայացնենք դրա մանրամասները, այսինքն` ինչ պայմաններով և ինչ ենթակառուցվածք կարող է ստանալ ներդրողը։ Կրկնեմ` խոսքը արտադրական ոլորտի ներդրողների մասին է»,– ասել է նախարարը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ներդրումների ներգրավման ծրագրով էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է ներդրումները հասցնել ՀՆԱ-ի մինչև 25%-ի, այդ թվում օտարերկրյա ներդրումները` մինչև ՀՆԱ–ի 6%–ի, ներկայիս 1.7%–ի փոխարեն։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---