Երևանի կենտրոնում անցորդներից գումար հափշտակած 19-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Երևանի կենտրոնում անցորդներից գումար հափշտակած 19-ամյա երիտասարդը ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Երևանի կենտրոնում անցորդներից գումար հափշտակած 19-ամյա երիտասարդը ձերբակալվել է։

Հուլիսի լույս 21-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում օտարերկրյա մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ ընկերուհու հետ Վազգեն Սարգսյան փողոցում քայլելու ժամանակ մի անծանոթ իրենց մոտենալու պահին պայուսակից հանել է զենքի նմանվող առարկա և գումար պահանջել։ Ինքը տվել է իր դրամապանակը, ինչից հետո անհայտ անձը, վերցնելով մեջը եղած գումարը, դրամապանակը գցել է ու փախել, տեղեկացնում է ոստիկանությունը։

Ժամերի ընթացքում պարզվել է ավազակությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Արմավիրի մարզում բնակվող 19-ամյա երիտասարդը հայտնաբերվել է, հուլիսի 21-ին Արտաշիսյան փողոցում ձերբակալվել ու ներկայացվել է քննչական մարմնին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է նաև, որ 19-ամյա երիտասարդը նույն կերպ ավազակություն է կատարել նաև հուլիսի լույս 20-ի գիշերը. Աբովյան փողոցում երկու անձից հափշտակել էր տարբեր չափերի գումարներ, ինչի փաստով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հանցագործության գործիքն ու գողոնի մի մասը հայտնաբերվել են:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ‌

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---