‌ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է իրաքյան Զախոյի գնդակոծումը

‌ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է  իրաքյան Զախոյի գնդակոծումը

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իրաքի հյուսիսում գտնվող Զախո քաղաքի գնդակոծումը։ Այդ մասին Twitter–ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ խորին ցավակցություն հայտնելով Իրաքի ժողովրդին։

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում բարեկամ Իրաքին և իրաքցի ժողովրդին` Զախոյի հատվածում գնդակոծության հետևանքով խաղաղ բնակիչների ողբերգական մահվան կապակցությամբ։ Խստորեն դատապարտում ենք բռնի գործողությունները քաղաքացիական բնակչության դեմ և շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին»,– ասվում է գրառման մեջ։

Թուրքական ԶՈւ կողմից Զախո քաղաքի հրետակոծումից հետո Իրաքի իշխանությունները որոշել են հետ կանչել Թուրքիայում Բաղդադի ժամանակավոր հավատարմատարին։ Ըստ Քրդստանի Ժողովրդավարական կուսակցության, գնդակոծման հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 33-ը՝ տուժել։ ԱԳՆ-ին հանձնարարվել է բողոք ներկայացնել ՄԱԿ ԱԽ-ին, ինչպես նաև կանչել Թուրքիայի դեսպանին։ Մինչդեռ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան հարձակում չի գործել իրաքյան դիրքերի վրա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---