Ռուբինյանը ՄԱԿ ԳՎ նախագահի հետ զրույցում ընդգծել է Արցախ ՅՈւՆԵՍԿՕ-ի անդամների այցելության անհրաժեշտությունը![]() 26 հուլիսի 2022 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահ Աբդուլլա Շահիդին և նրա գլխավորած պատվիրակությանը, ընդգծել է Լեռնային Ղարաբաղ ՅՈւՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի մյուս կառույցների ներկայացուցիչների այցելության անհրաժեշտությունը` հատկապես հայկական հոգևոր և մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի համատեքստում: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ուղղված այլ հարցեր: Ռուբինյանը բարձր է գնահատել Աբդուլլա Շահիդի նախագահությունը Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընթացքում: ԱԺ փոխնախագահն արժևորել է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքը` ուղղված մեր երկրի ընթացիկ բարեփոխումների աջակցմանը, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ներդրման համար: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |