Արցախի ՊՆ․ Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Արցախի ՊՆ․ Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

PanARMENIAN.Net - Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով, համապատասխանաբար՝ Տոնաշենի և Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ հայկական կողմից տուժածներ չկան։

Միջադեպի վերաբերյալ տեղեկացվել է ԱՀ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ղեկավարությունը։

Ավելի վաղ Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունն էր հայտնել, որ հուլիսի 28-ին ժամը 11:45-ի սահմաններում ադրբեջանցիները մոտ 20 րոպե տևողությամբ` հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---