Թուրքիայում հայտարարել են` ՌԴ հետ ԱԹՍ-ների համատեղ արտադրության հարց չեն քննարկում

Թուրքիայում հայտարարել են` ՌԴ հետ ԱԹՍ-ների համատեղ արտադրության հարց չեն քննարկում

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահի աշխատակազմի ռազմարդյունաբերության վարչության ղեկավար Իսմաիլ Դեմիրը հայտարարել է, որ ԱԹՍ-ների արտադրության հարցում ՌԴ հետ համագործակցության հարց թուրքական ռազմարդյունաբերության օրակարգում դեռևս չկա։

«Ես չեմ կարող ասել, որ դա հնարավոր է, քանի որ այդ թեմայով մեր օրակարգում ոչինչ չկա և այդ ուղղությամբ աշխատանք չի տարվում»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին Hürriyet-ի վրա հղումով։

Պաշտոնյան հավելել է, որ գործընթացը ձևավորվում է Թուրքիայի քաղաքականության շրջանակում, իսկ իրենք աշխատում են հարցի տեխնիկական կողմի վրա։

Ավելի վաղ CNN Türk հեռուստաալիքի եթերում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Պուտինը ցանկություն է հայտնել համագործակցություն հաստատել թուրքական մարտական Bayraktar ԱԹՍ-ների արտադրողի հետ։ Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 5-ին Սոչիում կայանալիք հանդիպմանը կարող են քննարկել ռազմատեխնիկական գործակցությանն առնչվող հարցեր։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---