Չալաբյան. Եղբայրս ստիպված է հեռանում ԿԲ-ից՝ Փաշինյանի դրդմամբ նրանից դա պահանջել են

Չալաբյան. Եղբայրս ստիպված է հեռանում ԿԲ-ից՝ Փաշինյանի դրդմամբ նրանից դա պահանջել են

PanARMENIAN.Net - Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը հայտարարել է, որ իրեն ազատությունից զրկելը քաղաքական հետապնդում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, և որ իր ընտանիքի անդամների նկատմամբ նույնպես քաղաքական հետապնդում է իրականացվում։

«Երեկ եղբայրս հայտարարեց, որ հեռանում է Կենտրոնական բանկից, բայց նա ստիպված է հեռանում, քանի որ Նիկոլ Փաշինյանի դրդմամբ նրանից դա պահանջել են», - ասել է ընդդիմադիր գործիչը, գրում է Aysor.am-ը։

Չալաբյանը, հիշեցնելով, որ երկու օր առաջ է ազատ արձակվել «Արմավիր» ՔԿՀ-ից, կարծիք է հայտնել, որ իշխանությունը փորձելու է իրեն կրկին վերադարձնել անազատության՝ սա է նրանց նպատակը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր կրկին հետաձգվեց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը՝ նրա վատառողջ լինելու հիմքով։

Հուլիսի 26-ին Ավետիք Չալաբյանն իր դեմ հարուցված քրգործով առաջին նախնական դատական նիստում, դիմելով դատավորին, ասել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետապնդում է իրեն և իր ընտանիքին, և որ բոլոր փաստերը հրապարակվելու են։

Չալաբյանը ձերբակալվել է մայիսի 12-ին։ Ըստ Քննչական կոմիտեի՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2,000,000 դրամ գումար: Չալաբյանին ազատ արձակելու կոչով էր հանդես եկել 80-ից ավելի հասարական գործիչ և գործարար։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---