ՌԴ ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձգային զենքից կրակ է բացել ԼՂ զինված կազմավարումների դիրքի ուղղությամբ

ՌԴ ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձգային զենքից կրակ է բացել ԼՂ զինված կազմավարումների դիրքի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մասին։

Հուլիսի 29-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել Թաղավարդ գյուղի հատվածում։

«Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային զենքից կրակ են բացել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավարումների դիրքի ուղղությամբ: Տուժածներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ, հարթել է միջադեպը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով, համապատասխանաբար՝ Տոնաշենի և Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

Ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակոցների հետևանքով վնասվել է Կարմիր Շուկայի բնակչի առանձնատունը: Վերջինիս տան բակում հայտնաբերվել է նաև 7.62 մմ տրամաչափի կրակված 8 գնդակ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---