Կուսակցությունների ղեկավար մարմնի անդամները պետք է հայտարարագրեր ներկայացնեն մինչև օգոստոսի 8-ը

Կուսակցությունների ղեկավար մարմնի անդամները պետք է հայտարարագրեր ներկայացնեն մինչև օգոստոսի 8-ը

PanARMENIAN.Net - «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամները, իսկ այլ ղեկավար մարմինների դեպքում՝ այդ մարմինների անդամները (այսուհետ՝ Կուսակցության ղեկավար մարմնի անդամներ) պետք է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնեն 2021 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը, ինչպես նաև 2022 թվականի հունվարի 1-ից հետո պաշտոն ստանձնելու կամ դադարեցնելու դեպքում՝ համապատասխան հայտարարագրերը: Այդ մասին հայտարարություն է տարածել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը

Հանձնաժողովը 2022 թվականի հուլիսի 8-ին հրապարակում էր տարածել հայտարարագրման էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ՝ տրամադրելով օգտվողի անուն և գաղտնաբառ և առաջարկել մեկամսյա ժամկետում՝ մինչև 2022 թվականի օգոստոսի 8-ը ներկայացնել համապատասխան հայտարարագրերը:

Հայտարարագրերը ներկայացնելու հետ կապված տեխնիկական կամ այլ խնդիրների դեպքում խնդրում են զանգել 012777719, 012777721 հեռախոսահամարներով, գրել նամակ info@cpcarmenia.am էլեկտրոնային փոստի հասցեին, կամ պատվիրել հետադարձ զանգ՝ թողնելով կոնտակտային տվյալները :

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---