Ucom-ի աջակցությամբ 3-րդ տարին է՝ կայանում է «Դասավանդի՛ր, Հայաստանի» աշակերտների առաջնորդության ճամբարը 2 օգոստոսի 2022 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Այս օրերին ՀՀ ամենահեռավոր մարզերում բնակվող հարյուրավոր աշակերտներ մասնակցում են «Դասավանդի՛ր, Հայաստանի» Աշակերտների առաջնորդության առցանց ճամբարին՝ օգտագործելով Ucom ընկերության տրամադրած շարժական ինտերնետի հասանելիությամբ քարտերը։ Արդեն երրորդ տարին անընդմեջ Ucom-ի աջակցությամբ «Դասավանդի՛ր, Հայաստանն» իրականացնում է Աշակերտների առաջնորդության ամառային ճամբարը՝ ամեն տարի ներգրավելով դպրոցահասակ երիտաասարդների։ «Մեր հավատարիմ գործընկերոջ՝ Ucom-ի ջանքերով Հայաստանի ամենահեռավոր համայնքներում բնակվող աշակերտներն այսօր հնարավորություն ունեն առցանց միանալու «Դասավանդի՛ր, Հայաստանի» Աշակերտական ամառային ճամբարին։ Գալիք օրերին մեր աշակերտները հնարավորություն կունենան այլ աչքերով նայելու իրենց համայնքներին, բացահայտելու այնպիսի խնդիրներ և գտնելու այնպիսի լուծումներ, որոնք մեծապես կնպաստեն ինչպես աշակերտի նախաձեռնողականության զարգացմանը, այնպես էլ՝ սեփական ուժերի նկատմամբ հավատի ամրապնդմանը։ Ամբողջ գործընթացը համակարգելու են մեր նոր՝ Ուսուցիչ-առաջնորդների ութերորդ սերնդի ներկայացուցիչները», - նշել է «Դասավանդի՛ր, Հայաստանի» հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովաննիսյանը։ «Հայաստանի կրթական համակարգը բազմաթիվ փորձությունների ու փոփոխությունների միջով է անցնում հատկապես այն ժամանակահատվածից, երբ կրթություն ստանալու միակ տարբերակը տանից դասապրոցեսին միանալն էր։ Յուքոմը մեծապես նպաստել է, որ ուսուցիչ-աշակերտ կապը երբևէ չընդհատվի, իսկ գիտելիքի հոսքը լինի շարունակական։ Իրապես ուրախ ենք տեսնել, թե որքան հաջողված ու կարևոր նախագծեր են կյանքի կոչվում «Դասավանդի՛ր, Հայաստանի» ջանքերով և մեծագույն պատրաստակամությամբ աջակցում ենք ամառային ճամբարին», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։ Առցանց ճամբարի ընթացքում աշակերտները «Դասավանդի՛ր, Հայաստանի» նոր սերնդի ուսուցիչ-առաջնորդների հետ փորձարկում են հիմնադրամի նախագծահեն կրթության մոդելը՝ ուսումնասիրելով իրենց համայնքը, ինչպես նաև վերհանելով և վիզուալիզացնելով այն փոփոխությունները, որոնք ցանկանում են տեսնել։ Վերջնանպատակն է մշակել ծրագիր, որը կնպաստի իրենց համայնքի զարգացմանը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |