Միրզոյանն ու Լավրովը քննարկել են տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն օգոստոսի 2-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը:

Զրուցակիցներն անդրադարձե; են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Մտքեր են փոխանակվել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների վերաբերյալ: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց ազատ արձակումը և հայրենադարձումը:

Կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ու միջազգային օրակարգի այլ հարցերի:

Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Օգոստոսի լույս 2-ի գիշերը և առավոտյան 9:00-ի դրությամբ, իրադրությունը շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել: Կայուն լարվածությունը պահպանվում է:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---