Տեղահանված արցախցիներն ակցիա են արել ՌԴ և Ֆրանսիայի դեսպանատների մոտ 5 օգոստոսի 2022 - 12:46 AMT PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանվածները բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց։ Ինչպես հայտնել է ակցիայի կազմակերպիչներից «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը, իրենք Հայաստանի ռազմավարական գործընկեր, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, ՄԱԿ-ի ԱԽ անդամ և նոյեմբերի 20-ի եռակողմ հայտարարության երաշխավոր երկրից պահանջում են իրականացնել Արցախում ստանձնած խաղաղապահ առաքելությունը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «2020-ի նոյեմբերի 9-ից հետո՝ Խծաբերդը, հետո՝ Փառուխը հանձնվեց, հիմա նույնը շարունակվում է։ Եվ եռակողմ հայտարարության որևէ կողմ` Ադրբեջանը, Ռուսաստանը, գումարած նաև Հայաստանը, որևէ բան չեն անում փոխելու այս իրավիճակը»,- ասել է Հայրիյանը։ Դեսպանատան դիմաց հավաքված արցախցիներն իրենց պահանջը նամակով փոխանցել են ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այնուհետև ակցիայի մասնակիցները շարժվել են դեպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկրի` Ֆրանսիայի դեսպանատուն, որտեղ նույն բովանդակությամբ նամակ են հանձնել նաև այդ երկրի դեսպանին։ Իսկ ԵԱՀԿ ՄԽ երրորդ համանախագահ երկրի` ԱՄՆ–ի դեսպանատուն որոշվել է այցելել ու նամակ հանձնել օգոստոսի 8-ին։ Նույն օրը այցելելու են նաև ՀՀ–ում ՄԱԿ–ի գրասենյակ` այդ կառույցին ներկայացնելով իրենց գրավոր պահանջը` երաշխավորել Արցախի ու արցախցիների անվտանգությունը։ Օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են նռնականետեր և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։ Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։ Ընթերցեք նաև․ Լավրովը` Փաշինյանի խոսքերի մասին. ՌԴ-ն ՀՀ-ից խաղաղապահների մասով կոնկրետ առաջարկներ չի տեսել՝ չեմ կարող գուշակել Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել |