ԱԳՆ․ ՀՀ-ն սատարում է «մեկ Չինաստան» սկզբունքին![]() 9 օգոստոսի 2022 - 14:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, պատասխանելով Թայվանի շուրջ իրավիճակի սրման և ՀՀ դիրքորոշման մասին հարցին, ասել է, որ Հայաստանը սատարում է «մեկ Չինաստան» սկզբունքին, տեղեկացնում է Ռադիոլուրը։ «Հայաստանը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումն առ այն, որ սատարում է «մեկ Չինաստանի» սկզբունքին։ Մեր դիրքորոշումն անփոփոխ է»,- ասել է նա։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելել է Թայվան և ելույթ է ունեցել Թայվանի խորհրդարանում։ Սա վերջին 25 տարում այդ կարգի պաշտոնյայի առաջին այցն էր կղզի։ Չինատանը որպես բողոքի նշան ԱԳՆ է կանչել Չինաստանում ԱՄՆ դեսպանին։ Չինաստանն ի պատասխան ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցի մասնակիորեն դադարեցրել է առևտուրը Թայվանի հետ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |