Սերժ Սարգսյանը դեմ չէ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը10 ապրիլի 2009 - 20:22 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, համանախագահներն առաջարկել են մայիսի 7-ին Պրահայում հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: «Ես դեմ չեմ հանդիպմանը»,- ասել է ՀՀ ղեկավարը` ավելացնելով, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը կարող է կայանալ այլ վայրում եւ այլ ժամանակ: Դրա հետ մեկտեղ նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի:Հաջորդ շաբաթ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ խորհրդատվությունները շարունակելու համար ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ժամանելու են տարածաշրջան: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |