Իրանը գլխավոր հյուպատոս է նշանակել Կապանում![]() 12 օգոստոսի 2022 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Աբեդին Վարամինը: Այս տեղեկությունը հաստատել են ՀՀ-ում Իրանի դեսպանությունից, հայտնում է Արմենպրեսը։ Դեսպանությունից նշել են, որ հետագայում կներկայացվեն նաև լրացուցիչ տեղեկություններ այդ մասին: Իրանի կառավարությունը 2021 թ. դեկտեմբերի վերջին որոշում էր ընդունել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին՝ հավանություն տալով Իրանի ԱԳՆ-ի առաջարկին, սակայն հյուպատոսությունը դեռ պաշտոնապես չի բացվել: Տեղեկություններ կան այն մասին, որ հյուպատոսությունը ամենայն հավանականությամբ բացվելու է 2022 թվականին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |