Ucom շարժական ինտերնետի uGo Super 6500 հատուկ առաջարկը դարձել է մշտական24 օգոստոսի 2022 - 16:18 AMT PanARMENIAN.Net - «Յուքոմ» ընկերության շարժական ինտերնետ ծառայության հատուկ առաջարկը՝ uGo Super 6500 սակագնային պլանը դարձել է մշտական։ uGo Super 6500-ին 12 ամսով միանալու դեպքում բաժանորդները կստանան անսահմանափակ ինտերնետից օգտվելու հնարավորություն: Ավելին՝ uGo Super 6500 սակագնային պլանին 18 ամսով բաժանորդագրվելու պարագայում, անսահմանափակ ինտերնետին ի լրումն բաժանորդները կարող են ձեռք բերել uFi շարժական Wi-Fi մոդեմն ընդամենը 1 դրամով: «Եթե Ձեր աշխատանքը կազմակերպում եք ոչ միայն գրասենյակային տարածքներում, այլև սրճարաններում, զբոսայգիներում, հանգստյան տներում կամ ուղղակի բնության գրկում, ապա uGo Super 6500 սակագնային պլանով տրամադրվող անսահմանափակ ինտերնետի շնորհիվ Դուք միշտ կապի մեջ կլինեք Ձեր մտերիմների հետ և, ինչու՞ ոչ, կկիսվեք ճանապարհային տպավորություններով», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։ uFi շարժական Wi-Fi մոդեմը հնարավորություն է տալիս ինտերնետին միացնել մինչև 10 սարքավորում Wi-Fi-ի և 1 համակարգիչ USB լարի միջոցով, ինչը նշանակում է, որ դրան կարելի է միացնել ոչ միայն սմարթֆոններ, պլանշետներ ու նոթբուքներ, այլև 1 ստացիոնար համակարգիչ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |