ԱՄՆ դեսպանատունը պատասխանել է Հաջիևին

ԱՄՆ դեսպանատունը պատասխանել է Հաջիևին

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը պատասխանել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, որ Ադրբեջանում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանները չեն արձագանքել Շուշի այցելելու այդ երկրի կառավարության հրավերին:

«ԱՄՆ-ն կարծում է, որ մշտական երկխոսության, անընդմեջ շփման միջոցով, այդ թվում ՝ բարձր մակարդակով, մենք կարող ենք անել հնարավոր ամեն ինչ ՝ երկարաժամկետ և համապարփակ խաղաղությանը նպաստելու համար: ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել այդ գործընթացին։ Չկա Ադրբեջանի անկախության և ինքնիշխանության ավելի մեծ կողմնակից, քան ԱՄՆ-ն է։

ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները բազմիցս այցեր են կատարել Ադրբեջանի բոլոր շրջաններ, այդ թվում՝ Աղդամ, Զանգելան և Ֆիզուլի, և շարունակում են դա անել»,-ասվում է Meydan TV-ի հարցմանն ի պատասխան Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան արձագանքում։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևն ասել էր, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները «բացահայտ անտեսել են Ադրբեջանի կառավարության Շուշի այցելելու հրավերը»։ Հաջիևն այդ քայլը որակել էր որպես ԱՄՆ և Ֆրանսիայի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության չճանաչում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---