Խաչանովը հաղթանակով է մեկնարկել թենիսի US Open-ում![]() 30 օգոստոսի 2022 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն ԱՄՆ թենիսի բաց առաջնության առաջին շրջանում հաղթել է ամերիկացի Դենիս Կուդլուին։ Հանդիպումը տևել է 2 ժամ 11 րոպե և ավարտվել է 3:6, 6:1, 6:2, 6:2 հաշվով, գրում է Sportbox.ru-ն։ US Open-ի հաջորդ փուլում Խաչանովը կհանդիպի սլովակ Ալեքս Մոլչանի և բրազիլացի Տյատո Մոնտեյրոյի հանդիպման հաղթողի հետ։ Կանանց մրցաշարում ՌԴ-ն ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն ԱՄՆ բաց առաջնության առաջին շրջանի խաղում պարտվել է սերբ Ալեքսանդրա Կրունիչին։ US Open-2022-ը մեկնարկել է օգոստոսի 29-ին և կտևի մինչև սեպտեմբերի 10-ը։ Մրցանակային ընդհանուր ֆոնդը 60 մլն դոլար է։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |